Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.10.2017 | 00:02

Տերը պիտի սպառազինվի իր նախանձախնդրությամբ և պիտի զինավառի իր արարածներին` թշնամիներից վրեժ լուծելու համար, իբրև զրահ նա պիտի հագնի արդարությունը և անաչառ դատաստանը իբրև սաղավարտ պիտի դնի գլխին, որպես վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբությունը և որպես հատու սուսեր պիտի սրի բարկությունը։ Եվ Տիրոջ հետ միասին ու խառը, աշխարհը պիտի պատերազմի անզգամների դեմ։ Ամպերից, ինչպես լայնալիճ աղեղներից, փայլակների կորովի նետեր պիտի տեղան և թռչեն դեպի նպատակակետը։


Իմաստություն Սողոմոնի 5. 18-22

Դիտվել է՝ 2298

Մեկնաբանություններ